Հայերեն   English   Русский  

​Կոռուպցիոն բնույթի 42 գործ. Շիրակի դատախազության բացահայտումները


  
դիտումներ: 328

Վեց ամսում Շիրակի մարզում հարուցվել է կոռուպցիոն բնույթի 42 քրեական, որոնցում ներգրավված են եղել համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, բժշկական հիմնարկներ:

՛՛2 քրեական գործով ձերբակալել ենք համայնքի ղեկավար, բայց այդ անձինք անմիջապես վերականգնել են պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ, յուրաքանչյուրը մոտ 3 մլն դրամ, մենք նրանց արգելանքից ազատեցինք եւ ընտրեցինք այլ խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին՛՛, - ասում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դատախազը նաեվ փաստում է նույն ժամանակահատվածում պետությանը պատճառված վնասից շուրջ 36 մլն դրամի չափով արդեն վերականգնվել է:
Որքան տարօրինակ է, բայց կոռուպցիոն բացահայտումների զգալի մասը կրթական եվ գյուղատնտեսական ոլորտից են: Չարաշահումներն արձանագրվել են Շիրակի պետական համալսարանում, կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, Գյումրու պետական քոլեջում, եվ հանրակրթական դպրոցներում:
՛՛Մենք ունեինք թիվ 40 դպրոցի տնօրեն, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, նա տվեց ինքնախոստովանական ցուցմունք, դեպքի բացահայտման հանգամանքների հետ կապված ամբողջությամբ տվեց տեղեկություններ, նրա հարազատներն անմիջապես վերականգնեցին պետությանը պատճառված վնասը ՝11մլն-ից ավել գումար, եւ դատարանի կողմից նրա խափանման միջոցը փոխարինվեց գրավով, որի դեմ չենք առարկել նաեւ մենք՛՛, - մանրամասնում է Կարեն Գաբրիելյանը:
Համայնքների ղեկավարների չարաշահումների մասով 14 քրեական գործ է հարուցվել, դրանք մեծամասամբ վերաբերում են սերմերի ու պարարտանյութերի եվ տավարաբուծության պետական ծրագրերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: