Հայերեն   English   Русский  

Մառա Բաղդասարյանին կարող են զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից


  
դիտումներ: 1036

«Սթափ Ռուսաստան» ռուսական դաշնային նախագծի ղեկավար Սուլթան Համզաևը Ռուսաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին ուղերձ է հղել մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանին ՌԴ քաղաքացիությունից զրկելու խնդրանքով: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Իր վարքագծով այդ աղջիկը լիովին վարկաբեկել է իրեն և արժանի չէ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Սուլթան Համզաևի ուղերձը:

Մառա Բաղդասարյանը, որը հայտնի է դարձել բազմաթիվ անգամներ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու շնորհիվ, թեև անժամկետ զրկվել է վարորդական վկայականից, բայց վերջերս նրան կրկին ավտոմեքենայի ղեկին էին նկատել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: