Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ ՆԱՏՕ-ի անարդար վերաբերմունքի մասին


  
դիտումներ: 184

Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն անարդար վերաբերմունք են դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ: Գրում է Russian.rt.com-ը:

«ՆԱՏՕ-ն մեզ արդար չի վերաբերվում, բայց ես ենթադրում եմ, որ մենք մի բան կմտածենք: Մենք չափազանց շատ ենք վճարում, իսկ դաշինքի մյուս անդամները` շատ քիչ», - նշել է նա:

Ավելի վաղ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովի նախօրեին թվիթերյան իր միկրոբլոգում հետաքրքրվել էր, թե արդյոք մտադիր են դաշինքում ԱՄՆ-գործընկերները փոխհատուցել Վաշինգթոնին պաշտպանական ծախսերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: