Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանից ապրանքների համար 200 մլրդ դոլարի չափով նոր մաքսատուրքեր սահմանել


  
դիտումներ: 259

Ամերիկյան իշխանությունները մտադիր են չինական ապրանքատեսակների համար 200 միլիարդ դոլարի չափով հերթական մաքսատուրքերը սահմանել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունում հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հուլիսի 6-ից սկսել է Չինաստանից $ 34 մլրդ արժողությամբ որոշ ապրանքների համար 25 մլրդ դոլարի չափով ներմուծման մաքսատուրք գանձել:

Գերատեսչությունում ընդգծել են, որ Վաշինգթոնը խոշոր առևտրային պատերազմ է սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: