Հայերեն   English   Русский  

Ջորջ Քլունին սկուտերով վթարի է ենթարկվել և հոսպիտալացվել


  
դիտումներ: 1306

Համացանցում Սարդինիա կղզում հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ ՃՏՊ-ի դեպքի վայրից լուսանկարներ են հրապարակվել

Ընտանիքի հետ հանգստի ընթացքում հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին վթարի մասնակից է դարձել և վնասվածքներ ստացել: Գրում է Mk.ru-ն:

57-ամյա Ջորջ Քլունին կնոջ` Ամալ Ալամուդդինի և երկվորյակ երեխաների` Ալեքսանդր և Էլլայի հետ միասին, հանգիստն աշխատանքի հետ համատեղելով, Իտալիայի Սարդինիա կղզի էր ուղևորվել: Այնտեղ դերասանի մասնակցությամբ ընթանում են Catch 22 հեռուստասերիալի նկարահանումները:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` դերասանը նկարահանման հրապարակ ուղևորվելիս սկուտերի ղեկին է եղել, որը բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի: Քլունին վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել:

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ վթարի հետևանքով Քլունին վնասել է ձեռքը, ոտքը և կոնքը: Դերասանի կյանքին վտանգ չի սպառնում:

Քլունի-վթար

Քլունի-վթար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: