Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 3643

Հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ծիրանի» անսամբլի համերգային երեկոն:

Անսամբլն անդրադարձ է կատարում հայկական երաժշտությանը՝ ներառելով հայ միջնադարյան, հոգևոր, ժողովրդական, գուսանական և կոմիտասյան արվեստը: Կոմիտասի երգերը՝ «Քելեր- Ցոլեր», «Չեմ կրնա խաղալ», «Անտունի», «Ծիրանի ծառ», «Կալի երգ», մայր հողի տարբեր շերտերից քաղված գոհարներ են, որոնցից ամեն մեկը յուրովի պատմություն է հայ մարդու կենսակերպի, տառապանքի և սիրո մասին: Հայ միջնադարյան տաղերը՝ «Ակնա պարերգերը», Սայաթ-Նովայի և Նաղաշ Հովնաթանի սիրո երգերը, նոր շունչ են ստացել Գրիգոր Առաքելյանի մշակումների և «Ծիրանի» անսամբլի մեկնաբանությամբ: Մուտքն ազատ է:

Հուլիսի 14-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի Ռոբեր Լամուրեի «Ա՜խ, կանայք, կանայք» կատակերգությունը: Բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան: Դերասաններ՝ Գագիկ Մադոյան, Նարինե Գրիգորյան/Անի Ղազարյան, Արման Նավասարդյան, Ալլա Սահակյան և այլք:

Հուլիսի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ալտշտեյնի փողային նվագախմբի համերգը: Միջոցառումը անց է կացվում Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի շրջանակներում:

Հուլիսի 16-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Hotel Կալիֆոռնիա» պիեսը: Հեղինակ՝ Արմեն Վարդանյան: Երաժշտությունը՝ Սևան Շամիրյանի: Մտահղացումը և բեմադրությունը՝ Սեդրակ Գոջամանյանի: Դերերում՝ Լուիզա Ներսիսյան, Արեն Սաֆարյան, Թամարա Պետրոսյան, Անդրանիկ Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան:

Հուլիսի 17-ին Երևանի Հր. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի «Սերը տարիք չի հարցնում» կատակերգությունը: Բեմադրությունը` Հրաչյա Հարությունյանի: Դերերում` Հրաչյա Հարությունյան, Գոհար Իգիթյան, Արտաշես Մխիթարյան, Նարինե Պետրոսյան, Մարիամ Ադամյան:

Հուլիսի 18-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Սև արկղ» կատակերգությունը: Բեմադրող ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան: Դերերում՝ Բաբկեն Չոբանյան, Լուիզա Ներսիսյան, Էվա Խաչատրյան, Միկա Վաթինյան և այլք: «Սև արկղ» ներկայացումը, որը սկսվում է որպես ընկերության և ընտանեկան հարաբերությունների նրբություններին նվիրված սովորական կատակերգություն, անսպասելիորեն վերափոխվում է մի աղաղակող իրավիճակի, երբ սովորական բջջային հեռախոսն ու անմեղ թվացող խաղը կարող են դառնալ հիրավի կործանարար՝ բացահայտելով բազում կոծկված գաղտնիքներ։

Հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան: Ներկայացումը նվիրվում է «Արշակ Բ» օպերայի ստեղծման 150-ամյակին։ Արշակ Բ՝ Բարսեղ Թումանյան, Օլիմպիա՝ Անահիտ Մխիթարյան, Փառանձեմ՝ Վարսենիկ Ավանյան, Տիրիթ՝ Սարգիս Աղամալյան, Ներսես՝ Պողոս Բեազբեկյան, Վասակ՝ Զոհրաբ Զոհրաբյան, Դրաստամատ՝ Տիգրան Կոնինյան, Սպանդարատ՝ Գևորգ Մաղաքյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: