Հայերեն   English   Русский  

Տուսկը կոչ է արել ԱՄՆ-ին գնահատել իր փոքրաթիվ դաշնակիցներին


  
դիտումներ: 437

NBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է գնահատի իր դաշնակիցներին, քանի որ «դրանք այնքան էլ շատ չեն»: Գրում է Russian.rt.com-ը:

«Հարգելի Ամերիկա, գնահատիր քո դաշնակիցներին, ի վերջո, դրանք այնքան էլ շատ չեն», - հայտարարել է Տուսկը:

Մեկնաբանելով Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտպանական աճող ծախսերի փաստը, նա ընդգծել է, որ «թեև փողը կարևոր է, բայց ընդհանուր համերաշխությունը շատ ավելի կարևոր է»:

Ավելի վաղ Տուսկը վստահեցրել էր ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցն է:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Թրամփը նաև կոչ էր արել դաշինքի անդամ երկրներին ավելացնել ռազմական ծախսերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: