Հայերեն   English   Русский  

Թրամփը պատմել է Պուտինի համար նախապատրաստած նվերի մասին


  
դիտումներ: 311

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին եվրոպական շրջագայության մեկնելուց առաջ լրագրողների հետ շփման ընթացքում պատմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար նախապատրաստած նվերի մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը մանրամասներ չի բացահայտել և հավելել է, որ նվերի մասին հանրությունը կտեղեկանա այն ժամանակ, երբ այն կհանձնի Վլադիմիր Պուտինին:

Թրամփն ընդգծել է նաև, որ եվրոպական շրջագայության շրջանակներում իր համար «ամենադյուրին պահը» կարող է դառնալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:

ԱՄՆ-ի նախագահը չէր կարողացել նաև հստակ պատասխանել այն հարցին, թե Պուտինին թշնամի, թե ընկեր է համարում:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովը:

Ավելի վաղ հերքվել էր այն տեղեկությունը, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին փոխանցել է բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի «Հրթիռ մարդ» երգով ձայնասակավառակ, որը նրա համար նախագահ Թրամփն էր ուղարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: