Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում կաթվածահար վիճակում գտնվող ամբաստանյալին դատապարտել են 15 տարվա ազատազրկման


  
դիտումներ: 374

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր հրապարակել է Նարդարանի գործով երկու մեղադրյալների առնչությամբ դատավճիռը, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Նարդարանի բնակիչ Աբուլֆազ Բունյադովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Այդ կաթվածահար վիճակում գտնվող ամբաստանյալին դատական նիստերի դահլիճում ձերբակալել են և պատգարակներով տարել այդտեղից:

Գործով անցնող մեկ այլ ամբաստանյալ Էլխան Իսքենդերովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր են ճանաչվել ահաբեկչության, իշխանության բռնի փոփոխման փորձի և զենքի ապօրինի պահման համար: Բունյադովն կալանքի առաջին երեք տարիներն անցկացնելու է Գոբուստանի փակ բանտում:

Վերջինս ձերբակալվել էր 2015 թ-ի նոյեմբերին Նարդարանում «Մահմեդական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բաղըրզադեի և նրա կողմնակիցների դեմ անցկացված հատուկ գործողության ընթացքում: Հետագայում Բունյադովի խափանման միջոցը փոփոխվել է, և վերջինս գտնվել է ոստիկանության հսկողության տակ:

Իսքենդերովի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նա ձերբակալվել է Նարդարանի իրադարձություններից մեկ տարի հետո:

Պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: