Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է ՌԴ-ի կողմից դաշինքի անդամների նկատմամբ սպառնալիքի բացակայության մասին


  
դիտումներ: 445

Հյուսիսատլանտյան դաշինքը ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար անհապաղ սպառնալիք չի տեսնում` չնայած «ավելի ինքնավստահ Ռուսաստանին»: Այդ մասին հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք դաշինքի որևէ անդամի նկատմամբ անմիջական վտանգ չենք տեսնում, բայց տեսնում ենք ավելի ու ավելի ինքնավստահ Ռուսաստան, որը ուժ կիրառեց իր հարևանների դեմ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ստոլտենբերգի խոսքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատման և նոր սառը պատերազմի չի ձգտում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: