Հայերեն   English   Русский  

Փաշինյանը անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել


  
դիտումներ: 368

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման համար պետական հանձնաժողով ստեղծելու

և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:Համապատասխան որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`

1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Առաջարկել հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 31-ը, մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը»,-նշված է որոշման մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: