Հայերեն   English   Русский  

​Իլհամ Ալիևն ու Դոնալդ Տուսկը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը


  
դիտումներ: 863

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ վերջիններիս հանդիպումը կայացել է հուլիսի 11-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Իլհամ Ալիևը իր զրուցակցին տեղեկացրել է հակամարտության ընթացիկ իրավիճակի մասին»,- նշված է հաղորդագրությունում:

Ըստ տեղեկության՝ Ալիևն ու Տուսկը ընդգծել են Ադրբեջանի և Եվրոպական միության արդյունավետ համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Բացի այդ, վերջիններս քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: