Հայերեն   English   Русский  

«Ես չեմ ուզում կրել «հաջողակ ռեժիսորի» պիտակը». Ասղար Ֆարհադին Երևանում է


  
դիտումներ: 2372

Հայաստանում է հանրահայտ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադին:

«Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», «Էլիի մասին» ֆիլմերի հեղինակն այսօր ՀԲԸՄ-ում հանդիպում ունեցավ կինոսերների և կինոգործիչների հետ:

Այն պատմությունները, որ ռեժիսորի սրտից են, ծնունդ են առնում գրողի մանկությունից: Արվեստը սկսում է մանկությունից: Դա նման է մի արկղի, որից կարող ես ստանալ ինչ ցանկանում ես: Իմ սցենարները սկիզբ են առնում իմ մանկության հիշողություններից, այդ տարիների պատկերներից:

Հաճախ Իրանից դուրս լինելով՝ ինձ թվում է ավելի ազատ եմ, սակայն ես շատ սահամափակ եմ, որովհետև չեմ կարող նկարել այն, ինչ ուզում եմ: Ես հակված եմ անդրադառնալու այն թեմաներին, որոնք հատուկ են իմ մշակույթին: որպես արդյունք ես գտնում են ընդհանրություններ տարբեր մշակույթներում: Չեմ կարծում, թե մարդիկ այդքան տարբեր են իրարից: Նրանք նույն զգացումներն ունեն: Մայրերը նույն զգացումներն են տծում են իրենց երեխաների հանդեպ Ճապոնիայում, Իսպանիայում և Իրանում: Այդ զգացմունքներն արտահայտելու ձևերն են տարբեր: Ես չեմ ասում, որ դրանք ցույց տալը հեշտ է , սակայն ես ցանկանում եմ ռիսկի գնալ, նոր մարտահրավերներ դնել իմ առջև: Ես չեմ ուզում ֆիլմեր նկարահանել, որոնք, ի վերջո, հաջողություն կունենան: Ես ուզում եմ ավելի մարտահրավերային ծրագրեր իրականացնել:

Ռեժիսորները միշտ էլ անհանգստանում են ֆիլմը ստեղծելուց առաջ: Մենք հեշտ չեն բավարարվում և միշտ ուզում են ստեղծել ֆիլմ, որն ավելի լավն է նախորդից: Այն օրը, երբ դու կմտածես, թե լավ ռեժիսոր ես, դու անկում կապրես: Սակայն կարծում եմ՝ երբեք չպետք է այդ զգացումները ցույց տալ: Անձնակազմին պետք է ցույց տալ, որ դու կարող ես անել այն, ինչ ուզում ես անել:

Ես չեմ ուզում կրել «հաջողակ ռեժիսոր» պիտակը: Դրա պատճառով ես ճնշում եմ զգում իմ ուսերին: Այս ճնշման պատճառով ես չեմ կարող հասկանալ, թե ինչ արդյունք կարող է լինել: Ես ուզում եմ անել այն, ինչ ես եմ ուզում եմ անել: Չեմ ուզում մտածել, թե ինչ կմտածեն իմ երկրպագուները իմ աշխատանքների մասին: Չեմ ուզում միշտ բավարարել այդ սպասումները:

Հայ և իրանական մշակույթները շատ մոտ են: Ես հուսով եմ, որ մշակույթի, մասնավորապես, կինոյի շրջանակներում համագործակցությունն ավելի ակտիվ կլինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: