Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա


  
դիտումներ: 450

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, դաշինքին Վրաստանի միանալու հարցը քննարկվել է հուլիսի 11-ին և այս ուղղությամբ աշխատանքը կշարունակվի:

«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին, Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա», - ասել է Ստոլտենբերգը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն կարող է թույլատրել Վրաստանին դաշինք դառնալ, առանց Անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագրի առաջադրման

2008 թ. ապրիլին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հաստատեց դաշինքին Վրաստանի անդամակցության հնարավորությւոնը, եթե այն համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: 2014 թ. գագաթնաժողովում հաստատել էին մի շարք միջոցներ, որոնք նպաստում էին դաշինքին Վրաստանի անդամակցությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: