Հայերեն   English   Русский  

«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է լեհ պատգամավորներին


  
դիտումներ: 68

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման եւ Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին եւ Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ:

Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ եւ լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը եւ երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար:

«Հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախեւառաջ քրիստոնեական արժեքները, եւ մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: