Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները 4 ժամ տևողությամբ հանդիպում են ունեցել


  
դիտումներ: 328

Նախօրեին Բրյուսելում ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական կայքը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտնել է, որ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ: Բացի այդ, Մամեդյարովն առանձին հանդիպում է ունեցել ԵԱՀԻ մինսկի խմբի համանախագահների հետ:

Ըստ Գաջիևի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանկցային գործընթացը, ընդգծվել է «բանակցությունների առկա ձևաչափի» շարունակման կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել բանակցության գործընթացի առաջխաղացմանն ուղղված հերթական քայլերի և համանախագահների գործողությունների ծրագրի շուրջ:

Նշենք, որ սա Էլմար Մամեդովի և Հայաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: