Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը ինստագրամում մեկ գրառման համար շատ ավելի է վաստակում, քան ԱՄՆ-ի նախագահն ամբողջ տարում


  
դիտումներ: 1285

Եթե շատերի համար ինստագրամ սոցիալական ցանցն ուղղակի իրենց հետաքրքիր լուսանկարները հրապարակելու համար է, ապա ոմանց համար այն խոշոր գումարներ վաստակելու լավ միջոց է (հատկապես եթե դուք Քիմ Քարդաշյանն եք): Գրում է Spletnik.ru-ն:

Ամերիկյան STAT կայքի փոխանցմամբ` մեր օրերում ամսագրերում, հեռուստաեսությամբ և ռադիոյով ավանդական գովազդները դադարել են արդյունավետ լինել, քանի որ ներկայումս լավագույն տարբերակը միկրոբլոգներում գովազդն է:

Այսպես օրինակ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ինստագրամի էջում մեկ գրառման հրապարակման համար գինը հասել է մինչև 500 հազար դոլարի (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատավարձը 400 հազար դոլար է կազմում):

Տարածված տեղեկությունների համաձայն` նման գին սահմանել է Քրիս Ջեները, որը վերահսկում է իր բոլոր դուստրերի սոցիալական ցանցերում արված գրառումները:

STAT կայքին մանրամասներ են հայտնի դարձել Քիմի և Duchesnay USA բժշկական ընկերության միջև գործարքի մասին, որի ներկայացուցիչներն էլ բարձրաձայնել են գործարքի գումարի մասին:

Հեռուստաաստղը կես միլիոն դոլար է ստացել գրառման համար, որում գովազդել է հղիության ընթացքում սրտխառնոցի և փսխման բուժման համար դեղատոմսով թողարկվող մի դեղամիջոց: The Daily Dot-ի տվյալներով` ընկերության և Քիմի համագործակցությունը շարունակվում է, իսկ ապրանքանիշի դեղամիջոցների վաճառքը զգալիորեն մեծացել է (ինչը զարմանալի չէ, քանի որ հավանաբար Քարդաշյանի 114 միլիոն հետևորդներից ոմանք գնել են դեղամնիջոցներից):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: