Հայերեն   English   Русский  

​Ուղեղի հետաճի նախանշանները


  
դիտումներ: 1923

Հայտնի ակադեմիկոս Բեխտերևը, ով ողջ կյանքում ուսումնասիրել է ուղեղը, ասել է.«Կյանքի ուղիներում բանականությունը չկորցնելով մեռնելը մեծ երջանկություն է, որ տրված է մարդկանց ընդամենը 20 տոկոսին»: Իսկ այդ երջանիկ 20 տոկոսի մեջ հայտնվելու համար պետք է ջանալ: Իսկ ե՞րբ պետք է զգուշանալ, որ դեպքերում է, որ պետք է զգոն լինել` հասկանալով, որ միջոցների դիմելու ժամանակն է:

Ասվել է քանիցս` տարիքային տկարամտությունը միանգամից չի սկսվում, ահա մի քանի ախտանշաններ, որոնք կհուշեն` ժամանակն է դիմելու մասնագետի օգնությանը:

Գուցե թվա, թե այս ախտանշանները հեռու են խնդրի մասին հուշելուց, բայց ըստ Բեխտերևի, հենց այդպես է սկսվում մեծերին մտահոգող դարի խնդիրը:

1. Եթե հիվանդագին եք ընդունում քննադատությունը ձեր հանդեպ, սակայն ինքներդ հաճախ եք քննադատում ուրիշներին:

2. Չեք ցանկանում նոր բան սովորել: Աշխատավայրում երբեմն համակարգչային նոր ծրագիր կամ մարտավարություն սովորելու անհրաժեշտությունն ասես կաթվածահար է անում, գցում տրամադրությունը:

3. Եթե ավելի հաճախ եք նկատում, որ արտաբերում եք` «Իսկ առաջ…», հիշում եք անցած օրերը կարոտախտով:

4. Երկար կարող եք պատմել, խոսել մի բանի մասին` առանց ուշադրություն դարձնելու, որ զրուցակցին դա չի հետաքրքրում Ու կարևոր չէ, որ նա դժվարությամբ է հաղթահարում ձանձրույթը: Կարևորը` դա ձեզ է հետաքրքիր:

5.Դժվարությամբ է հաջողվում կենտրոնանալ, երբ լուրջ գրականություն եք ընթերցում: Ուղեղը ծուլանում է ու այլևս չի ցանկանում անել մի բան, որը ուշադրության կենտրոնացում է պահանջում:

6. Երբեմն դժվարությամբ եք խոսքեր ընտրում, երբ ցանկանում եք միտք արտահայտել: Իսկույն չեք կարողանում գտնել համապատասպան կամ ծանոթ բառը:

7. Սկսել եք դատողություներ անել այն թեմաների շուրջ, որոնցից իրականում գլուխ չեք հանում, օրինակ` քաղաքականությունից, տնտեսագիտությունից: Ձեզ թվում է, թե այնքան լավ եք տիրապետում առարկան, որ հենց վաղն էլ կարող եք նախագահ դառնալ կամ էլ` հաջողակ գործարար:

8. Նորի ու սովորի միջև ձեր ընտրությունը կանգ է առնում երկրորդի վրա: Գերադասում եք կարդացած գիրքը վերընթերցել կամ էլ հին ծանոթ կատակերգությունը դիտել` նոր գրքի կամ էլ նոր ֆիլմի փոխարեն:

9. Եթե սկսել եք ծեսերին մեծ նշանակություն տալ, օրինակ` առավոտյան սուրճ եք խմում հստակ, որոշակի ժամի ու բացառապես, ասենք, հացուպանրով կամ անպայման լուրերը լսելիս: Ու, Աստված մի արասցե, եթե ինչ որ բան փոխվի, դա կարող է ողջ օրը գլխիվայր շուռ տալ:

10. Ժամանակ առ ժամանակ նկատում եք, որ ուրիշներին խրատներ եք տալիս, վիրավորում եք, ընդ որում` ոչ թե չարությունից, այլ խորապես համոզված, որ այդպես նրանց համար ավելի լավ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: