Հայերեն   English   Русский  

​Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի և Սեյմի նախագահների հետ


  
դիտումներ: 233

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը:

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: