Հայերեն   English   Русский  

Քայլի Ջեները Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշում է հայտնվել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1068

20-ամյա հեռուստաաստղ Քայլի Ջեները հայտնվել է Forbes ամսագրի օգոստոսյան համարի «ԱՄՆ-ի կին միլիարդատերերը» վերնագրով շապիկի վրա: Ամսագրի գնահատականներով` Քայլին իր կոսմետիկ բիզնեսով 900 միլիոն դոլար է վաստակել: Հիշեցնենք, որ նրա Kylie Cosmetics ընկերությունը ստեղծվել է 2015 թ., և արդեն հասցրել է առաջատար դիրք զբաղեցնել շուկայում: Գրում է Spletnik.ru-ն:

Քայլին ոչ միայն Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի ամենահարուստ ներկայացուցիչն է (այսպես օրինակ Քիմ Քարդաշյանի կարողությունն «ընդամենը» 350 մլն դոլար է գնահատվում), այլ նաև զբաղեցրել է ինքնուրույն հաջողության հասած կանանց վարկանիշի 27-րդ հորիզոնականը: Քայլին վերջերս հայտնվել էր նաև Time ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում: Լրագրողները հաշվարկել են, որ նրա յուրաքանչյուր գրառումը մեկ միլիոն դոլար արժի:

Նրա ընկերության հաջողության գաղտնիքը լրագրող Նատալի Ռոբեխմեդը բացատրում է այն հանգամանքով, որ Ջենները մեծ աշխատանք է կատարել` իր բիզնեսի խթանման գործում օգտագործելով սոցիալական ցանցերը: Kylie Cosmetics ընկերության ֆինանսական կառավարման և PR արշավի պատասխանատուն Քայլիի մայրն է` Քրիս Ջեները:

Պետք է նշել, որ Քայլին հաջողակ է ոչ միայն բիզնեսում, այլ նաև ընտանեկան կյանքում: Այս տարվա փետրվարին նա 27-ամյա ռեփեր Թրևիս Սքոթի հետ առաջին անգամ ծնող դարձավ:

Աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշում հայտնվել են նաև հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (6-րդ տեղում` 3.1 մլրդ դոլար կարողությունով), երգչուհի Մադոնան (36-րդ տեղում` 590 մլն դոլար կարողությամբ), Բիյոնսեն (53-րդ տեղում` 355 մլն դոլար կարողությունով) և Թեյլոր Սվիֆթը` (60-րդ տեղում` 320 մլն դոլար կարողությունով):

Кайли Дженнер

Кайли Дженнер

Трэвис Скотт и Кайли Дженнер





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: