Հայերեն   English   Русский  

Ճապոնիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մոտ 200-ի է հասել


  
դիտումներ: 339

Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայում ջրհեղեղների և դրանց պատճառով առաջացած սողանքների հետևանքով զոհերի թիվն աճել է և 195-ի հասել: Գրում է Gazeta.ru-ն:

Տեղական իշխանությունների տվյալներով` զոհերի թիվը կարող է շարունակել աճել, քանի որ ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում: Նշվում է, որ առավել շատ թվով անհետ կորածներ Հիրոսիմայի, Օկայամայի և Էհիմեի պրեֆեկտուրաներում են: Որոնողական և փրկարարական աշխատանքներում ներգրավված են 70 հազար փրկարարներ:

Տեղեկացվում է նաև, որ ժամանակավոր բնակավայրերում շարունակում է ավելի քան 6,700 մարդ մնալ, իսկ երկուշաբթի օրը` հուլիսի 9-ին, նրանց թիվը գերազանցում էր 30.000-ը:

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ հորդառատ անձրևները խախտել են տրանսպորտային հաղորդակցությունը: Այսպիսով 27 երկաթուղային գիծ վնասվել է: Երկաթուղիների ներկայացուցիչները հայտարարել են, որ մոտակա ժամանակներս չեն կարող վերականգնել երթևեկությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: