Հայերեն   English   Русский  

Զախարովան Պենտագոնին «թալիբների» փաստացի հովանավոր է անվանել


  
դիտումներ: 441

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել է, որ «Թալիբան» շարժման «փաստացի հովանավորներից մեկը» Պենտագոնն է: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` Վաշինգթոնն անապացույց մեղադրում է Մոսկվային Աֆղանստանում իբրև թալիբների հետ ենթադրյալ համագործակցության համար, որը փորձում է թաքցնել այն հանգամանքը, որ Պենտագոնը «փաստացիորեն հովանավորում է» Թալիբան շարժմանը:

Նա նաև ընդգծել է, որ Պենտագոնի «հովանավորության» վերաբերյալ ապացույցներ գոյություն ունեն:

Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը կարող է «թալիբների» հետ շփումներ հաստատել միայն հանուն Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման կամ ազգային հաշտեցման գործընթացին նպաստելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կասկածի տակ է դրել Թալիբանի և աֆղանական իշխանությունների միջև բանակցությունների հնարավորությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: