Հայերեն   English   Русский  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


  
դիտումներ: 905

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ը աստիճանաբար կնվազի 5-7, 18-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին և 19-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 16-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: