Հայերեն   English   Русский  

​Տասնյակ մարդիկ վիրավորվել են Ryanair- ի չվերթի ընթացքում


  
դիտումներ: 523

Ավելի քան 30 Ryanair- ի չվերթի ուղևորներ Գերմանիայում տեղափոխվել են հիվանդանոց, այն բանից հետո երբ Խորվաթիա մեկնող ինքնաթիռի խցիկում ընկել է օդի ճնշումը։

Ուղևորներից շատերի մոտ նկատվել է արյունահոսություն ականջից։ Այս մասին հաղորդել է Գերմանիայի ոստիկանությունը։

Դուբլինից Զադար FR7312 չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանկֆուրդում։

Ավիաընկերությունը հայտնել է, որ ուղևորներն օգտվել են թթվածնի դիմակներից, իսկ անձնակազմը վայրէջքի որոշում է կայացրել։

Թռիչքի ռադարային ռեժիմի համաձայն, ինքնաթիռը վայրէջք է կատարել յոթ րոպեում։

Ուղևոր Մյոմիր Տոդորովիքը թվիթերյան իր էջում տեղադրել է լուսանկար, որն արել է այն պահին երբ ինքնաթիռը կորցրել է ճնշումը։

Ռայանիրը նշել է, որ ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել, որից հետո օդանավի 189 ուղևորներից 33-ը հոսպիտալացվել են, նրանցից ոմանք որոշել են չշարունակել ուղևորությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: