Հայերեն   English   Русский  

Չգիտենք՝ ինչ ստուգումների ու չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը. «Սպայկա»


  
դիտումներ: 1625

Հարգելի լրագրողներ

Ի պատասխան ձեր հարցումների,

այս պահին կարող ենք հայտնել միայն, որ այսօրվա ՊԵԿ հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։

Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները։
Հարգանքով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: