Հայերեն   English   Русский  

Նոր քաղաքապետին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները․ ՀՀԿ-ն չի մասնակցի հուլիսի 16-ի Երևանի ավագանու նիստին


  
դիտումներ: 618

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Այս մասին ասվում է խմբակցության ֆեյսբուքի էջում

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,- ասված է խմբակցության հայտարարությունում։

Հուլիսի 14-ին ավագանու ԵԼՔ խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու հուլիսի 16-ի նիստին։






Մեկնաբանություններ - 1

NAREK     15.07.2018 ES KUZEI AID PASHTONIN TESNEL ZARUHI POSTANJYANIN
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: