Հայերեն   English   Русский  

​Պտտահողմը ավերածություններ է կատարել Շիրակի մարզում, լուսանկարներ


  
դիտումներ: 453

Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ուժեղ քամին ավերածություններ է կատարել:

Պտտահողմը րոպեների ընթացքում շինությունների տանիքներ է պոկել, մի քանի հորթ քշել, որոնք հետո գտնվել են:

՛՛Վիշապ՛՛ կոչվող քամին գյուղի կեսը քշեց տարավ, - ասում էին նահապետավանցիները, - հին ու նոր կռիշ չթողեց, սաղ պոկել է:
Ինչպես ankakh.com-ին հայտնեց Նահապետավանի գյուղապետ Գոռ Պետրոսյանը քամին վնասել է առանձնատների ու անասնագոմերի տանիքներ: Առայժմ, վնասի չափի մասին նշել վաղ է, բնակիչները երկուշաբթի առավոտյան իրենց կրած վնասի մասին գրավոր դիմում են ներկայացնելու, որը մարզպետարանի միջոցով ներկայացվելու է կառավարություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: