Հայերեն   English   Русский  

Թրամփը Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պատճառ ԱՄՆ-ի «անմտությունն» է համարում


  
դիտումներ: 291

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վատ հարաբերությունների պատճառ ամերիկյան կողմի «անմտությունն» է համարում: Այդ մասին գրառում Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ նախագահի խոսքերով` Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք ավելի վատ վիճակում չեն եղել, քան այժմ:

«Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել տարիներ շարունակ ԱՄՆ-ի հիմարություն և անմտության պատճառով, իսկ այժմ նաև վհուկների որսի», -ընդգծել է Թրամփը:

Համապատասխան հայտարարությամբ ամերիկացի առաջնորդը հանդես է եկել Հելսինկիում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովի օրը:

Սպիտակ տան հրապարակած ժամանակացույցի համաձայն` Պուտինը և Թրամփը Մոսկվայի ժամանակով 13.20-ին կսկսեն դեմ առ դեմ հանդիպումը: Ենթադրվում է, որ զրույցին կհաջորդի համատեղ լանչը` ժամը 14.50-ին, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: