Հայերեն   English   Русский  

Սեբաստիան Կուրցը` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մասին


  
դիտումներ: 433

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ինտենսիվ համագործակցությունը համարում է միջուկային զինաթափման և սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ պայման: Համապատասխան գրառում Կուրցը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Ավստրիայի կանցլերը նման կերպ մեկնաբանել է Հելսինկիում կայացած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովը: Նա նաև կարծիք է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը ազդարարեց համաշխարհային հակամարտությունները միայն երկխոսության ընթացքում կարգավորման հնարավորության մասին:

«Երկու գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության խորացումը պարտադիր է անհրաժեշտ միջուկային զինաթափման կամ Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման համար` պաշտպանելով Իսրայելի անվտանգության շահերը», - գրել է Կուրցը:

Պուտինի և Թրամփի գագաթաժողովը տեղի է ունեցել հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այն երկու առաջնորդների առաջին լիագումար հանդիպումն էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը պատմել է ժամանակակից աշխարհի ամենակարևոր խնդրի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: