Գերմանիայում Պուտինի և Թրամփի բանակցությունների արդյունքները դրական են գնահատել
դիտումներ: 511
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Նրա խոսքերով` Գերմանիայում համոզված են, որ երկխոսությունը լուծումների ձևավորման լավագույն միջոցն է:
«Գոնե այն փաստը, որ այժմ զենքի վերահսկման վերաբերյալ երկխոսություն սկսելու մտադրություն կա, ինչպես նաև ապագայում կիբեռանվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցելու մտադրություն, մեր կարծիքով` արդեն դրական արդյունք է», - ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիում: