Հայերեն   English   Русский  

​Իսրայելում երկրի հրեական բնույթի մասին օրենք են ընդունել


  
դիտումներ: 350

Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Քնեսեթը (Իսրայելի խորհրդարան) օրենք է ընդունել, ըստ որի՝ երկիրը «հրեական ժողովրդի ազգային տունն է»: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ երկրորդ և երրորդ ընթերցումներով օրենքը հաստատվել է մեկ գիշերում: Օրենքի ընդունման համար կողմ քվեարկել է 62 պատգամավոր, 55-ը՝ դեմ և երկուսը՝ ձեռնպահ:

Օրենքը հայտարարում է նաև Երուսաղեմը պետության մայրաքաղաք, ընդունում է հրեական օրացույցը որպես պաշտոնական պետական օրացույց և սահմանում մի շարք պետական տոներ: Օրենքը նաև նվազեցնում է արաբերենի կարգավիճակը մինչև «հատուկի»:

Փաստաթուղթը դժգոհություն է առաջացրել Իսրայելի արաբական բնակչության շրջանում: Այն մշակվել է քաղաքագետների հետ խորհրդակցություններից հետո, որոնք նշել են, որ օրենքի մի շարք կետեր խտրական էին և կարող էին «միջազգային ասպարեզում ստվեր գցել Իսրայելի վրա»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն որոշել է ավելի քան 21 մլն դոլար հատկացնել Երուսաղեմում դեսպանատան կառուցման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: