Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիայում իրավապահները խափանել են Թերեզայի Մեյին սպանելու ծրագրերը


  
դիտումներ: 208

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում երկրի վարչապետ Թերեզա Մեյի վրա Դաունինգ փողոցում հարձակում գործելու և սպանելու պլանների համար երիտասարդ տղամարդ է ձերբակալվել: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվում է, 20-ամյա երիտասարդը մտադիր էր հանցագործություն կատարել՝ Սիրիայում իր հորեղբոր մահվան համար վրեժխնդիր լինելու նպատակով:

Ըստ առկա տեղեկությունների՝ հանցագործը ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք որպես ծայրահեղականներ են ներկայացել: Նշվում է, որ երիտասարդը հանցագործությունը կազմակերպելու խնդրանքով դիմել է նրանց:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի հատուկ ծառայությունները Եղիսաբեթ II- ի դեմ մահափորձի վերաբերյալ փաստաթղթեր էին հրապարակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: