Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի իրավապահ մարմիններում խոշտանգումները, անպատժելիությունն ու կոռուպցիան սովորական երևույթ են. զեկույց


  
դիտումներ: 191

Եվրոպայի խորհրդի՝ Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի դեմ կոմիտեն հրապարակել է 2004, 2012, 2013, 2015, 2016 և 2017 թվականներին Ադրբեջան կատարած այցերի արդյունքների մասին զեկույց, ինչպես նաև բարձրացված հարցերի առնչությամբ Ադրբեջանի կառավարության ներկայացրած պատասխանները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Ադրբեջանում տիրող իրավիճակի ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից դաժան վերաբերմունքի դրսևորումը, ինչպես նաև ամբողջ դատական համակարգում առկա կոռուպցիան և անպատժելիությունը շարունակական և համատարած բնույթ են կրում:

Ըստ զեկույցի՝ 2017 թ-ի հատուկ այցը հաստատել է տարբեր իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում բռնության ավանդույթի գոյությունը: Բացի այդ, Ադրբեջանում անպատժելիության, դաժան վերաբերմունքի մասին բողոքների պատշաճ հետաքննության բացակայության, ինչպես նաև ձերբակալված անձանց էֆեկտիվ իրավական երաշխիքների, օրինակ՝ կալանքի ենթարկվելու մասին ծանուցման, բժշկական ծառայությունից օգտվելու, իրավունքների մասին տեղեկություն ստանալու ուղղությամբ լուրջ խնդիրներ կան:

Բացի այդ, չնայած օրենսդրական բարեփոխումներին և հին բանտերը թարմացնելուն ու նորերը ստեղծելուն ուղղված ջանքերին, բանտերը մշտապես գերբնակեցված են, նյութական պայմանները վատ են, բանտարկյալները ոչ ադեկվատ բժշկական օգնություն են ստանում, իսկ բանտի աշխատակիցներն անբավարար և վատ են վարձատրվում: Այդ խնդիրները բարդացնում են կոռուպցիայի դեմ պայքարն ու բանտարկյալների նկատմամբ բռնությունը:

Հրապարակված զեկույցում շված է նաև, որ լուրջ խնդիրներ կան հոգեբուժարաններում և սոցիալական խնամքի տներում. կենցաղային վատ պայմաններ, հիվնադների միջև բռնություն (հատկապես Գյանջայի հոգեբուժական հիվանդանոցում), ինչես նաև ոչ ինքնակամ հիվանդների համար էֆեկտիվ իրավական երաշխիքների բացակայություն:

Կոմիտեն միևնույն ժամանակ ողջունել է Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ հրապարակելու բոլոր այդ զեկույցները, ինչը, ըստ կոմիտեի, կարող է վկայել շատ լուրջ խնդիրների լուծման գործում թափանցիկություն ապահովելու ձգտման մասին: «Ադրբեջանի՝ բոլոր հաշվետվությունները հրապարակելու որոշումը, որոնք մինչ օրս գաղտնի են եղել, մեծ շրջադարձ է. այն հայտարարում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում նոր դարաշրջանի մասին և իշխանությունների՝ Կոմիտեի հետ իրենց երկխոսության ակտիվացման ուղղությամբ վռականության դրսևորման ցուցիչ է»,- ասել է Խաշտոնգումների դեմ կոմիտեի նախագահ Նիկոլայ Գնատովսկին:

Կոմիտեն որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկված առաջին քայլ, ինչի մասին բազմիցս հայտարարել է, կցանկանար տեսնել, որ երկրում ամենաբարձր մակարդակի քաղաքական իշխանությունները հրապարակավ, հստակ և միանշանակ հայտարարում են ազատազրկման ենթարկվածների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերունքի այլ դրսևորումների նկատմամբ «զրո հանդուրժողականություն» դրսևորելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: