Հայերեն   English   Русский  

Հրդեհ Տորֆավան գյուղում


  
դիտումներ: 340

Հուլիսի 19-ին, ժամը 09։35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում, սահմանվել է հերթապահություն:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հուլիսի 15-ին, ժամը 19։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում, սահմանվել է հերթապահություն:

***

Հուլիսի 14-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ժամը 10:00-ից 21:50-ն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Մարվել է մոտ 50 քմ տորֆածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

***

Հուլիսի 11-ին, ժամը 09:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում սահմանվել է հերթապահություն:

***

Հուլիսի 10-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Ժամը 21։30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Մարվել է մոտ 40 քմ տորֆածածկ տարածք։

Սահմանվել է հերթապահություն:

***

Հուլիսի 8-ին, ժամը 07:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հուլիսի 7-ին ժամը 09:34-ից 11:00-ն և 20:00-ից 22:30-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում, իրականացրել է հերթապահություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 09:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Ժամը 22:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Մարվել է մոտ 1 հա տորֆածածկ տարածք:

Տեղում սահմանվել է հերթապահություն:

***

Հուլիսի 5-ին, ժամը 16:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Տորֆավան գյուղում այրվում են հացահատիկի արտեր։

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 7 հա գարու ցանքատարածություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին։ Տեղում սահմանվել է հերթապահություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: