Հայերեն   English   Русский  

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կրկին կարող է միջամտել ամերիկյան ընտրություններին. Սպիտակ տուն


  
դիտումներ: 522

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է հետագայում ԱՄՆ-ի ընտրություններին ռուսական միջամտության հնարավորությանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահի և նրա վարչակազմի անդամներն աշխատում են, որպեսզի համոզված լինեն, որ հետագայում Ռուսաստանը զրկվված կլինի ամերիկյան ընտրություններին նորից միջամտելու հնարավորությունից ... ինչպես դա եղել է նախորդ վարչակազմերի օրոք», - ընդգծել է նա:

Սանդերսի խոսքերով՝ Թրամփը կարծում է, որ ապագայում Ռուսաստանը կարող է ազդել Միացյալ Նահանգների ընտրությունների ընթացքի վրա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ վստահում է ԱՄՆ-ի ընտրություններում «ռուսական միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների եզրակացություններին:

Իսկ այդ հայտարարությունը հակասում է ավելի վաղ հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում Թրամփի հնչեցրած կարծիքին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: