Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո երեք առաջարկներ է դիտարկում. Նաուերթ


  
դիտումներ: 236

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Հեզեր Նոուերթը հայտարարել է, որ Հելսինկիում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Վաշինգթոնը երեք առաջարկ է ուսումնասիրում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին տեղեկացնում է Պետդեպարտամենտի կայքը:

«Առաջարկների շարքում է երկու երկրների գործարար ներկայացուցիչների մասնակցությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծումը: Մեկ այլ առաջարկ է փորձագետների խորհրդի ստեղծումը, որում ընդգրկված կլինեն ԱՄՆ-ից և Ռուսաստանից քաղաքագետներ, դիվանագետներ, նախկին դիվանագետներ, նախկին ռազմական պաշտոնյաներ», - ասել է Նաուերթը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն «շատ տարիներ առաջ նմանատիպ բան ստեղծել էին, ուստի սա ամենևին էլ նոր կոնցեպցիա չէ»:

«Մեկ այլ առաջարկ էլ եղել է, որպեսզի մեր Ազգային անվտանգության խորհուրդը հանդիպի Ռուսաստանի անվտանգության խորհրդի հետ՝ հետագա հանդիպումները քննարկելու համար», - ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Պուտինի և Թրամփի հանդիպումը որպես արդյունավետ էր որակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: