Հայերեն   English   Русский  

Իսպանիայում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց


  
դիտումներ: 349

Իսպանիայի Խաեն նահանգում ավտոմեքենան մի խումբ մարդկանց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման հատվածում: Diariojaen.es. պորտալի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ ավտոմեքենան շարժվել է արագությամբ: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից:

Վթարի արդյունքում 5 կին վիրավորվել է, նրանցից երեքը հոսպիտալացվել են:

Հաղորդվել է, որ ականատեսները ոստիկանությանը վթարի համար պատասխանատու ավտոմեքենայի մասին տվյալներ են տրամադրել:

Հիշեցնենք, որ 2017 թ. օգոստոսի 17-ին բեռնատար ավտոմեքենան վրաերթի ենթարկեց հետիոտներին Բարսելոնայի կենտրոնում, և միջադեպը որակվեց որպես ահաբեկչական հարձակում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: