Հայերեն   English   Русский  

Կեղծ լրատվամիջոցները ՌԴ-ի հետ պատերազմի են ձգտում. Թրամփ


  
դիտումներ: 321

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում և հայտնել, որ կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ առճակատման են ձգտում: Գրում է Gazeta.ru-ն:

«Կեղծ լրատվամիջոցները Ռուսաստանի հետ լուրջ առճակատում շատ են ցանկանում: Այնպիսի առճակատման, որը կարող է հանգեցնել պատերազմի», - գրել է Թրամփը:

Թրամփի խոսքերով՝ դա տեղի է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների բարելավման պատճառով:

«Նրանք անմտորեն են գործում, որովհետև ատում են այն փաստը, որ ես կարող եմ լավ հարաբերություններ ունենալ Պուտինի հետ», - գրել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր մեղադրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ի ընտրություններում «Ռուսաստանի միջամտության» կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: