Հայերեն   English   Русский  

​Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում բացվել է Անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն


  
դիտումներ: 1094

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում մասնակցել էԱնասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանը, ֆերմերներ և հյուրեր:

Կենտրոնը հիմնվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Ֆուլերտնաշինական կազմակերպության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի համատեղջանքերով Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսներիկառավարման և մրցունակության» (CARMAC) 2 ծրագրի շրջանակներում: Մասնագիտացված կենտրոնը ուղղված էՀայաստանում անասնապահության ոլորտի զարգացմանը և նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների և ֆերմերայինգործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանումանասնաբուծությունը գյուղատնտեսության առաջնահերթ ուղղություններից է և ունի զարգացման մեծ ներուժ:

«Անասնաբուծություն առանց անասնաբուժության չի կարող լինել, և մենք վստահ ենք, որ այս քայլով կնպաստենք թե' ՄեծՊարնի համայնքում, թե' Լոռու մարզում և թե' ամբողջ Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Եթե որոշակիխնդիրներ առաջանան, միշտ պատրաստ ենք արձագանքել, հնարավորինս շուտ, օպերատիվ և դրական կերպով շտկել, լուծել այդ խնդիրները», - նշել է Արթուր Խաչատրյանը:

Կարևորելով կենտրոնի բացումը` Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունըկնպաստի արտագաղթի նվազեցմանը:

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին կտրամադրի ծառայությունների ամբողջական փաթեթներ, որպեսկապող օղակ կհանդիսանա գյուղատնտեսների և միջազգային ընկերությունների միջև։ Այն հագեցած է արհեստականսերմնավորման և անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով և գործիքներով։ Այն էական դեր է խաղալու շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաև հասանելի կդարձնի ֆինանսական ռեսուրսները տեղիֆերմերների և ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է շրջակա համայնքների անասնաբույժների ևարհեստական սերմնավորող տեխնիկների հետ: Այստեղ կկազմակերպվեն նաև Հայաստանի և օտարերկրյամասնագետների մասնակցությամբ դասընթացներ և սեմինարներ:

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի խոսքով` կենտրոնը կսպասարկի ոչ միայն Մեծ Պարնին, այլև Սպիտակիտարածաշրջանի այլ համայնքներ:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գևորգյանն իր հերթին տեղեկացրել է, որ նմանատիպկառույցներ կշարունակեն կառուցվել Հայաստանի այլ մարզերում ևս:

Միջոցառումից հետո Արթուր Խաչատրյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրողհարցերի շուրջ։ Նախարարը համայնքի անասնաբույժից հետաքրքրվել է մարզում տիրող անասնահամաճարակայինիրավիճակի մասին՝ հաշվի առնելով խոշոր եղջերավոր կենդանիների անկման դեպքերի մասին մամուլում վերջերս տեղգտած լուրերը։ Անասնաբույժը հավաստիացրել է, որ անասնահամաճարակային վիճակը կայուն է ու վերահսկելի, ևբնակչությունն անհանգստանալու կարիք չունի։ Գյուղացիներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցեր, մասնավորապես սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութերի սուբսիդավորման, պետական օժանդակությանայլ ծրագրերի, մթերումների և այլ խնդիրների վերաբերյալ։ Նախարար Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՀկառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսականլիզինգի ծրագրին, որի շրջանակում այսուհետ շահառուները տարեկան 4% լիզինգային տոկոսադրույքով, 8 տարի մարմանժամկետով 20% կանխավճարով կարող են ձեռք բերել նաև սարքավորումներ, որոնք կիրառվում են ջերմոցային, սառնարանային տնտեսությունների, թարմ պտուղ-բանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորմանու հատիկաընդեղենի զտման գործունեության, սպանդանոցային տնտեսության, ագրովերամշակող արդյունաբերության և ագրոպարենային ոլորտի այլ գործունեության մեջ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: