Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ԻՊ-ի հետ կապերի համար ձերբակալել են Չեչնիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դստերը


  
դիտումներ: 501

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության Չեչնիայի Հանրապետության գլխավոր վարչության նախկին ղեկավար Ասու Դուդուրկաևի դուստրը՝ Սեդա Դուդուրկաևան, ձերբակալվել է Ստամբուլում անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակներում, հաղորդում է «Daily Sabah» -ը:

Ըստ թերթի՝ մի քանի տարի առաջ Սեդա Դուդուրկաևան փակել է Սիրիա, որտեղ ամուսնացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Տարխան Բատիրաշվիլիի (ալ-Շիշանի) հետ: Վերջինս 2016 թ-ին Իրաքում սպանվել է: Գործողության ընթացքում թուրք ուժայինները ձերբակալել են 5 անձանց, այդ թվում՝ Դուդուրկաևին:

2013 թ-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Ասու Դուդուրկաևի պատոնանկության մասին դստեր ահաբեկչական գործունեության պատճառով:

Դուդուրկաևի ընտանիքի անդամները մի քանի անգամ այցելել են Սիրիա՝ համոզելու երիտասարդ կնոջը վերադառնալ Չեչնիան, սակայն վերջինս հրաժարվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: