Հայերեն   English   Русский  

Անակնկալով կարկանդակ


  
դիտումներ: 3028

Կաթնաշոռով ու մածունով (կարելի է` կեֆիրով փոխարինել) այս կարկանդակը նուրբ է, հալչում է բերանում ու, որ շատ կարևոր է, արագ է պատրաստվում:

Բաղադրիչները

200 գ մածուն

180 գ շաքարավազ

300 գ ալյուր

ձեթ

կես թեյի գդալ սոդա

1 թ.գդալ փխրեցուցիչ

250 գ կաթնաշոռ

ևս 2-3 ճ. գդալ շաքարավազ

3 ձու

Պատրաստումը

Թասի մեջ լցնել մածունը, ավելացնել սոդան ու խառնել, ապա դնել մի կողմ 5-10 րոպեով, որ սոդան հանգչի: Այդ ընթացքում ուրիշ թասի մեջ կաթնաշոռի վրա ավելացնել 2-3 ճ գդալ շաքարավազն ու 1 ձուն և լավ խառնել:

Երբ մածունը սկսի փրփրել, ավելացնել 2 ձուն և 180 գ շաքարավազը: Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ ու ցանել մածունի վրա , ապա խառնել այնքան, որ միասեռ զանգված ստացվի:

Խմորը պատրաստ է, պետք է կաղապարը ձեթոտել, խմորը լցնել, իսկ կաթնաշոռի խառնուրդից գնդեր սարքել ու դնել խմորի մեջ:

Թխել 180 աստիճան տաքացված փռում, 40 րոպե:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: