Հայերեն   English   Русский  

Ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ. Դանիել Իոննիսյան


  
դիտումներ: 1051

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ներել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին:

«Բարեկամներ, ես Արփինե Հովհաննիսյանին ներել եմ և այլ կերպ չէի կարող վարվել: Ես չգիտեմ, թե այլոք իրեն կներեն խորհրդարանում հաշմանդամություն ունեցող անձանց վիրավորող արտահայտության համար, բայց պետք է կառուցել սիրո և հանդուրժողականության մթնոլորտ:

Հ.Գ. Այո, ես վստահ եմ, որ այդ արտահայտությունը ինձ էր ուղղված և այո, ես իմ եզրահանգումներն արել եմ»,- գրել է Դանիել Իոննիսյանը։

Հիշեցնենք, նախօրեին Դանիել Իոննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ամենայն հավանականությամբ, իր մասին խոսելիս արել է հետևյալ արտահայտությունը. «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:

Արփինե Հովհաննիսյանն արձագանքել էր Դանիել Իոննիսյանին` գրելով.

«Դանիել ջան, խոսքերս իրականում վերաբերում էին ստեղծված անհասկանալի իրավիճակին, որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը ( գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և, բնականաբար, հայցում ներողամտությունդ։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ լավ հարաբերություններ ունենք։ Գիտեի, որ ուղիղ եթեր է»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: