Հայերեն   English   Русский  

Գերմանիայում անհայտ անձը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա


  
դիտումներ: 562

Գերմանիայի Լյուբեր քաղաքի հարևանությամբ անհայտ անձը դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է focus.de պորտալը:

Իսկ Ln-online.de պորտալի տվյալներով՝ միջադեպի հետևանքով 14 մարդ վիրավորվել է, երկուսը՝ լուրջ վնասվածքներ ստացել:

Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակումն իրականացրած անձի ձեռքում խոհանոցային դանակ է եղել:

Այժմ միջադեպի մանրամասները պարզվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: