Հայերեն   English   Русский  

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ատամի մածուկի բաղադրիչներից մեկը կարող է շաքարախտ առաջացնել


  
դիտումներ: 288

ԱՄՆ-ի Տեխասի համալսարանի մասնագետները պարզել են, որ ատամի մածուկի և կոսմետիկայի մեջ պարունակվող տիտանի դիօքսիդ E171-ը կարող է 2 տիպի շաքարախտ առաջացնել: Այդ մասին հայտնում է Chemical Research in Toxicology-ը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, տիտանի դիօքսիդը E171-ը քիմիական նյութ է, որը սպիտակ գույն է փոխանցում տարբեր սուբստանցիաներին:

20-րդ դարի կեսին այն փոխարինեց կապարի վրա հիմնված վնասակար ներկանյութերին, իսկ 1970-ականներին արտադրությունը դարձավ զանգվածային:

Այդ ժամանակից ի վեր գիտնականների խոսքերով՝ 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց քանակը զգալիորեն աճել է:

Կատարված ուսումնասիրություններից հետո նրանք եկել են այն եզրակացության, որ տիտանի դերօքսիդը կարող է լինել հիվանդության առաջացման պատճառներից մեկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: