Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Քաղաքացիական ավիացիայի վարչության 30-ամյա նախագահը հայերեն գրել-կարդալ չգիտի


  
դիտումներ: 404

«Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ, 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով:

Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու մակարդակը բավարար է, և այժմ աշխատում է իր լեզվի իմացության մակարդակի բարելավման վրա: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե Տաթևիկ Ռևազյանը հատուկ մարդ է պահում, ով ամբողջ օրը տեքստերը կարդում է իր համար, որ լսելով հասկանա, չի համապատասխանում իրականությանը: Ուղղակի պետք է հաշվի առնել այն փաստը, որ նա 5 տարեկանից ապրել է Դանիայում, ուսումն ստացել է անգլերեն և դանիերեն լեզուներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: