Հայերեն   English   Русский  

Իրանն ԱՄՆ-ի դեմ լայնածավալ կիբեր հարձակումներ է նախապատրաստել. NBC


  
դիտումներ: 413

Իրանն անհրաժեշտ սարքավորումներ է նախապատրաստել ԱՄՆ-ի դեմ զանգվածային կիբերհարձակումների իրականացման համար: Այդ մասին հաղորդում է NBC News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ իրանցի հաքերները կարող են հարձակվել ԱՄՆ-ում և Եվրոպայում պետական և մասնավոր ընկերությունների ենթակառուցվածքների վրա:

Ինչպես նշվել է, ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է իր դաշնակիցներին Իրանի հնարավոր կիբերհարձակումների մասին:

Ընդ որում՝ Վաշինգթոնում վտանգն «անխուսափելի» չեն համարում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Միացյալ Նահանգներում աճել են քաղաքային իշխանությունների համակարգչային համակարգերերի վրա հաքերային հարձակումների դեպքերը:

Ինչպես նշվել է, առավել շատ հաքերային հարձակումների թիվն աճել է փոքր քաղաքներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: