Հայերեն   English   Русский  

Քի՞չ է եղել, որ նույն Արփինեի (նաեւ այս՝ վերջին առիթով) կամ Շուշան Պետրոսյանի հասցեին համացանցում վերջին հայհոյանքներն են գրվել եւ արժանացել հազարավոր «լայքերի».Արամ Աբրահամյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 673

Եկեք 180 աստիճանով շրջենք իրավիճակը եւ ենթադրենք, որ Դանիել Իոաննիսյանը, կամ որեւէ ՔՊ-ական է «մտավոր հետամնաց» անվանել որեւէ ՀՀԿ-ականի:

Ինչպես կարձագանքեր «ֆեյսբուքահայությունը», կարելի է ենթադրել. «Վախ, ես քու ցավը տանեմ, տոշնի էլ ասիր, իսկական մտավոր հետամնաց ա, հըլը քիչ ես ասել»:

Երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես կգայի՞ն՝ դատապարտելով այդ վիրավորանքը, այդ ՔՊ-ականի տան մոտ «զայրացած քաղաքացիները» ցույցեր կանեի՞ն: Կարծում եմ, որ ոչ: Կամ՝ քի՞չ է եղել, որ նույն Արփինեի (նաեւ այս՝ վերջին առիթով) կամ Շուշան Պետրոսյանի հասցեին համացանցում վերջին հայհոյանքներն են գրվել եւ արժանացել հազարավոր «լայքերի»:

Որեւէ հ/կ ասե՞լ է. որ դա լավ չէ, որ վիրավորել չի կարելի: Վարվիր ուրիշի հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին՝ հայտնի աստվածաշնչյան ճշմարտություն է: Իհարկե, այդ օրինաչափությունը, կասեի անգամ՝ տիեզերական օրենքը վերաբերում է նաեւ ՀՀԿ-ականներին: Նրանք մեկ տասնամյակից ավելի է՝ վիրավորել են հասարակությանը, իրենց արհամարհանքով, մեծամտությամբ, ամբարտավան կեցվածքով:

Եթե մարդն իր նկուղում խոշտանգում է մեկ այլ մարդու, որպեսզի վերջինս հրաժարվի իր բիզնեսից, դա ոչ միայն ծանր հանցագործություն է, դա նաեւ վիրավորանք է մեզ բոլորիս հանդեպ, որովհետեւ խոշտանգողը վստահ էր, որ երբեք չի պատժվի: Եվ ի՞նչ:

Հանցագործությանը պետք է պատասխանել օրենքով նախատեսված պատժով: Իսկ վիրավորանքի՞ն: Ահա այստեղ է, որ իմ եւ մեր հասարակության (գուցե մարդկության) մեծ մասի կարծիքը չի համընկնում. այսօր ինձ թվում է, որ վիրավորանքին պետք չէ որեւէ ձեւով պատասխանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: