Հայերեն   English   Русский  

Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Պուտինի նվիրած գնդակը. Տեսանյութ


  
դիտումներ: 578

«Советский спорт»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայությունը ստուգել է Հելսինկիում կայացած գագաթաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նրան նվիրած գնդակը: Գրում է Gazeta.ru-ն:

Business Insider պարբերականի տվյալներով՝ սա ստանդարտ ընթացակարգ է բոլոր այն նվերների համար, որոնք հանձնվում են Միացյալ Նահանգների նախագահին:

Պուտինը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում «Թրամփին» հանձնել էր գնդակը, որը հանդիպման նախօրեին եղել էր Աշխարհի գավաթի խաղարկության անցկացման լիազորությունները Ռուսաստանի Դաշնությունից Կատարի իշխանությանը փոխանցելու արարողության ընթացքում:

Ամերիկացի նախագահը տիկնոջն էր փոխանցել գնդակը և հայտարարել, որ այն իր կրտսեր որդու՝ Բերոնի համար իսկական նվեր կլինի, որը ֆուտբոլի մեծ երկրպագու է:

Հիշեցնենք, որ գագաթնաժողովի սկզբին Թրամփը Պուտինին շնորհավորել էր հաջող ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման կապակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: