Հայերեն   English   Русский  

Ռոբին Ուիլյամսի իրերը կվաճառվեն Sotheby's աճուրդի տանը


  
դիտումներ: 2065

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի և նրա նախկին կնոջ՝ Մրշայի իրերը: Այդ մասին հայտնել է աճուրդի տան կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ լոտերի թվում կլինեն տարբեր ֆիլմերից և ժամանցի արդյունաբերության հետ կապված տարբեր իրեր՝ սցենարներ, պարգևներ, հանդերձարանի պարագաներ, որոնք կապված են Ուիլյամսի և նրա կնոջ կարիերայի հետ:

Դերասանի անձնական իրերի վաճառքից ստացված գումարի մի մասը կտրամադրվի ոչ կառավարական կազմակերպությունների, որոնց Ուիլյամսն աջակցություն էր ցուցաբերում կյանքի ընթացքում:

Հիշեցնենք, որ դերասանն ինքնասպան է եղել 2014 թ. հազվադեպ հիվանդության պատճառով: Հարազատների խոսքերով՝ կյանքի վերջին ամիսների ընթացքում նա ամեն օր արտասվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: