Հայերեն   English   Русский  

Fox News-ն առանց բացատրության աշխատանքից հեռացրել է Թրամփի որդու սիրելիին


  
դիտումներ: 1943

The Hollywood Reporter պարբերականի փոխանցմամբ՝ Fox News հեռուստաալիքի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է Քիմբերլի Գիլֆոյլին, որը հանդիսանում է Միացյալ Նահանգների նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի սիրելին: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ Fox News-ի ղեկավարությունն առանց բացատրության աշխատանքից հեռացրել է Գիլֆոյլին:

Ինչպես նշել է, նախքան աշխատանքից հեռացնելը ղեկավարությունը պահանջել է հաղորդավարուհուց բացահայտել Դոնալդ Թրամփ Կրտսերի հետ հարաբերությունների փաստը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հանդիպում է հեռուստահաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ:

Տարածված տեղեկության համաձայն՝ Թրամփ Կրտսերը և Գիլֆոյլը սկսել էին հանդիպել դեռևս Վանեսա Թրամփի հետ ամուսնալուծության ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: